Լիլուն սպասում է երկրորդ երեխային

Երգչուհի Լիլուն սպասում է երկրորդ երեխային։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում:

Լիլուն ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ նոր լուսանկար է հրապարակել, որում երևում է երգչուհու գեղեցիկ կարգավիճակը։
«Մենք սպասում ենք»,- գրել է Լիլուն հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։

Լիլուն ամուսնացել է 2019-ի դեկտեմբերին։ Մինչև ամուսնությունը նա որդի ուներ՝ Ռոբերտը։ Երգչուհին միշտ նշում է, որ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։