«Այլևս կարիք չի լինի սեր մուրալ»․ Նատալյա Ռուդովան անկեղծացել է

Դերասանուհի Նատալյա Ռուդովան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով ու դրան կից գրառում կատարել անձնական կյանքի մասին, կարծես ակնարկելով, որ գտել է իր երջանկությունը։

«Ճիշտ մարդը քեզ կընտրի նույնքան անձնուրաց կերպով, որքան դու նրան: Անհրաժեշտ չի լինի թաքցնել քո հոգատարությունը, դու երբեք չես զգա, կարծես նրա կյանքում չափազանց շատ ես։ Այլևս կարիք չի լինի սեր մուրալ, որին դու իրոք արժանի ես: Մի օր քեզ դիմավորելու են այնպես, ինչպես դու կաս: Մի օր դու կդառնաս ինչ-որ մեկի ամենամեծ կախվածությունը և դա քեզ չի անհանգստացնի։ Այլևս ստիպված չես լինի պայքարել մեկի համար, ով չի պայքարում քեզ համար: Անկախ նրանից, թե որքան ժամանակ ես մնացել սխալ մարդկանց կողքին, որքան անկեղծորեն ես փորձել պայքարել, մի օր ճիշտ մարդիկ միշտ կգտնեն քեզ: Եվ ճիշտ մարդիկ կմնան հավերժ: Ես սա եմ մաղթում բոլորին»,- գրել է Նատալյան։