Տանը, բայց շքեղ զգեստով ու բարձրակրունկ կոշիկներով․ Լուսինե Թովմասյանի նոր ու զվարճալի տեսանյութը

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով։ Լուսինեն շատ է կարոտում մինչկարանտինյան առօրյան ու որոշել է իր շքեղ զգեստներից մեկը գոնե տանը կրել ու զվարճանալ։ Լուսինեն հումորային տեսանյութ է հրապարակել ու դրան կից գրել․

«Բա մի հատ համերգ, ծնունդ կամ արդեն միևնույն է, թե ուր։ Կարևորը կնոջ համար երբեմն բացել զգեստապահարանը, ընտրել երեկոյան զգեստը, բարձրակրունկ կոշիկները և տանից դուրս գալ»։