Գլյուկոզան ամուսնալուծվել է

Գլյուկոզան իր ինստագրամյան էջում վերջերս հաճախ է հրապարակում լուսանկարներ, որտեղ երևում է, որ երգչուհին չի կրում իր ամուսնական մատանին։ Երկրպագուներն ու լրագրողները սկսեցին հետաքրքրվել՝ ինչ է պատահել Գլյուկոզայի ընտանիքում։
Հիշեցնենք, որ երգչուհին գործարար Ալեքսանդր Չիստյակովի հետ ամուսնացել է 2006 թվականին։ Ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նրանց երկու դուստրերը։
Նախկին հարցազրույցներում Գլյուկոզան կիսվել է լրագրողների հետ՝ խոստովանելով, որ իրենց ընտանքիում ճգնաժամ է, որի պատճառն իր և ամուսնու զբաղվածությունն է։
Սակայն այս անգամ Գլյուկոզան մեկնաբանել է իր բաժանության մասին լուրը՝ ասելով, որ սերը դժվար է պահպանել երկար տարիներ։
Երկրպագուները կարծում են, որ իր այս հայտարարությամբ Գլյուկոզան հաստատել է ամուսնալուծության մասին լուրը։