«Լավ օրերը ետ կգան»․ հայ հայտնիների նոր անակնկալը (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ հայտնիները շատ ակտիվ մասնակցություն են ունենում, իրենց նոր երաժշտական ստեղծագործություններով, որոնք նվիրված են տանը մնալուն, բժիշկների անձնուրաց աշխատանքին և այլն։

Այս անգամ սպասվելիք նոր երաժշտական ստեղծագործության մասին առաջինն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է Հռիփսիմե Հակոբյանը։ Երգչուհին հրապարակել է նոր տեսահոլովակից մի փոքրիկ հատված, որտեղ կարելի է տեսնել մեր հայտնիներից շատերին։ «Լավ օրերը ետ կգան»,- տեսանյութին կից գրել է Հռիփսիմեն։