Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է ռեփեր Ջիգանից բաժանվելու համար

Ռուս մոդել Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է ռեփեր Ջիգանից բաժանելու համար: Մոդելի հայցը պաշտոնապես գրանցվել է ապրիլի 20-ին և այժմ այդ փաստաթղթերը հասանելի են Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ գործով հայցվոր է Սամոյլովան, պատասխանող՝ Ուստիմենկոն (Ջիգան)։

Զույգը չի կարողանում ամուսնալուծվել քաղաքացիական կացության ակտերի գրացման մարմնի միջոցով, քանի որ մեծացնում է երեխաներին։ Հենց այդ պատճառով էլ ամուսինների ճակատագիրն այժմ դատարանի ձեռքերում է։ Դատարանը պետք է կիսի համատեղ վաստակած ունեցվածքը, ինչպես նաև որոշի՝ ում հետ են ապրելու երեխաները։

Փաստաբանների կարծիքով՝ Սամոյլովան գործը շահելու և դատարանի միջոցով Ջիգանից ունեցվածքի զգալի մասը ստանալու շատ մեծ շանսեր ունի։ Ջիգանի տարօրինակ վարքագիծը, ալկոհոլի ու թմրամիջոցների չարաշահումը, ինչպես նաև մարմնավաճառների հետ դավաճանությունները արդեն գաղտնիք չեն ոչ ոքի համար։

Նշենք նաև, որ լրատվամիջոցներում զուգահեռաբար տեղեկատվություններ են տարածվել այն մասին, թե Օքսանան ներել է ամուսնուն ու նրան տուն թողել։