Ռեգինա Թոդորենկոն ֆիլմ է նկարահանել ու առաջարկում է իր օգնությունը

Օրեր առաջ Ռեգինա Թոդորենկոն հայտնվեց սկանդալի էպիկնետրոնում՝ իր արած սխալ արտահայտությունների պատճառով։ Ռեգինան արդեն շատ է տուժել իր խոսքերի պատճառով՝ «Glamour» ամսագիրը հաղորդավարուհուն զրկել է «Տարվա կին» կոչումից, իսկ PepsiCo ընկերությունը որոշել է եթերից հանել հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Թոդորենկոյի մասնկացությամբ գովազդը։

Այս ամենից հետո մի քանի օր շարունակ Ռեգինան լուռ էր, բայց այսօր նա խախտել է այդ լռությունը ու նոր տեսանյութ հրապարակել, որտեղ տեղեկացնում է, որ ֆիլմ է նկարահանել ու պատրաստվում է օգնել այն մարդկանց, որոնք տուժել են ընտանեկան բռնության պատճառով։ Նրա խոսքով՝ ինքը խոսել է լավագույն մասնագետների հետ ու առաջարկում է իր օգնությունը։