Կիսամերկ Մադոննան սեքսուալ տեսանյութ է հրապարակել

Հայտնի երգչուհի Մադոննան երկրպագուներին է ներկայացրել հատակը լվանալու անկեղծ տեսահոլովակ և արխիվային լուսանկարներ: Տեսանյութը հայտնվել է աստղի Ինստագրամի պաշտոնական էջում, այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Տեսանյութի կադրերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում աստղը ներկայացել է մի քանի կերպարներով: Արխիվային սև և սպիտակ լուսանկարների շարքում Մադոննան նաև ցույց է տվել, թե ինչպես է լվանում հատակը:

Նշենք նաև, որ օրերս հանրահայտ երգչուհին Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ կորոնավիրուսի հակամարմինների թեստը իր մոտ դրական պատասխան է ցույց տվել։