Հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանն իր ինստագրամյան էջում այդքան էլ ակտիվ չէ, սակայն օրերս նա երկրպագուներին է ներկայացրել նոր, գայթակղիչ ֆոտոշարք, որն իրականացվել է Խաղաղ օվկիանոսի ափին։ Հեռուստաաստղը ներկայացել է սեքսուալ ու համարձակ կերպարներում։ Ինստագրամյան հետևորդները հեղեղել են լուսանկարների մեկնաբանությունները հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով։
Հիշեցնենք, որ «Women’s Club»-ի համերգային շրջագայություններով Միացյալ Նահանգներ այցելած դերասանուհին Հայաստան վերադարձավ այն ժամանակ, երբ դեռ արտակարգ դրություն հայտարարված չէր։ «Women’s Club»-ի ողջ անձնակազմը ստիպված էր 14 մեկուսանալ՝ ընտանիքի անդամներին և մտերիմներին չվնասելու համար։ Բարեբախտաբար, արտիստներից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չախտորոշվեց։