Ինչպե՞ս են Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանը մեկնաբանել իրենց բաժանման մասին խոսակցությունները

27-ամյա Դավիթ Մանուկյանը փորձում է անել ամեն ինչ իր 34-ամյա սիրելիի՝ Օլգա Բուզովայի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ համբերատար և ուշադիր Դավիթի համար դժվար է միշտ բավարարել Օլգայի սպասումները: Նրանք գրեթե մեկ տարի է, ինչ հարաբերությունների մեջ են և չեն թաքցնում իրենց զգացմունքները։

Օլգան և Դավիթը միմյանց նվիրում են ռոմանտիկ նվերներ, սիրո խոստովանություններ անում, ձայնագրում զվարճալի տեսանյութեր և նույնիսկ չեն էլ թաքցնում իրենց վեճերը: Օրեր առաջ աստղային զույգի երկրպագուները սկսեցին խոսել նրանց բաժանման մասին: Օլգայի համար այս տեղեկությունն անսպասելի էր: «Մենք բաժանվե՞լ ենք։ Իսկապե՞ս։ Լավ, լավ, ուրեմն դու այսօր կգաս, ներողություն կխնդրես, ինձ ծաղիկներ կնվիրես, և ես հավանաբար կներեմ քեզ», – ասել է Բուզովան Դավիթին Ինստագրամի ուղիղ եթերում: Նրանք ծիծաղել են այդ բամբասանքների վրա ու հեգնել իրենց մասին սուտ տեղեկություններ տարածողներին։