Met Gala-ի չեղարկումից հետո երկրպագուները վերստեղծել են նախորդ տարիների իրենց սիրելի կերպարները (լուսանկարներ)

Նորաձևության աշխարհում ամենասպասված իրադարձություններից մեկի՝ ամենամյա Met Gala միջոցառման չեղարկումից հետո երկրպագուները վերստեղծել են նախորդ տարիների իրենց սիրելի կերպարները, գրում է Daily Mail-ը։

#MetGalaChallenge-ը մեկնարկել է անցյալ շաբաթ՝ դերասան Բիլի Պորտերի և Vogue ամսագրի կողմից, որոնք կոչ են արել մարդկանց նորաձևության մարտահրավերի շրջանակում վերստեղծել իրենց սիրելի կերպարները։

Իրենց տներում ինքնամեկուսացած մի շարք մասնակիցներ, ոգեշնչվելով Met Gala-ի նախորդ տարիների հայտնի կերպարներից, մասնակցել են մարտահրավերին։

Met Gala-ն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մայիսի առաջին երկուշաբթի օրը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակի ֆոնին միջոցառումը չեղարկվել է։

Կոստյումի ինստիտուտի ամենամյա պարահանդեսն իր հեղինակությամբ կարող է մրցել միայն «Օսկար» մրցանակաբաշխության հետ: