Պոլինա Գագարինան դստեր հետ ջերմ տեսանյութ է հրապարակել

Պոլինա Գագարինան իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր տեսանյութով։ Փոքրիկ հոլովակում երևում է, որ երգչուհին փորձերից մեկի ընթացքում գրկել է դստերն ու նրա հետ պարելով երգում է իր երգերից մեկը։

«Իմ գլխավոր երկրպագուն։ Չնայած երբեմն ասում է «մի երգիր, դու արթնացնում ես ձկնիկներին»,- տեսանյութին կից գրել է Պոլինան։ երկրպագուներին հիացրել է մայրիկի ու դստեր ջերմ տեսանյութն ու երգչուհու կենդանի կատարմամբ երգը։