The Beautified Project-ը առցանց կատարել է «Black Wooden Nest» ստեղծագործությունը

The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամներ Անդրե Սիմոնյանը, Արմեն, Առլեն Շավերդյանները և թավջութակահար Ալեքս Միրզոյանը որոշել են ուրախացնել երկրպագուներին և Երևան-Լոնդոն տեսակապով կատարել են խմբի սիրված երգերից մեկը՝ «Black Wooden Nest»-ը:

Ելույթի տեսանյութը հասանելի է համացանցում:

The Beautified Project-ի հայտնի երգերից են «All alone», «It’s a Little Late», «I Found a Way», «Lost Innocence», «Butterfly» և այլ ստեղծագործություններ։