Սիրուշոն փայլել է Յուրմալայի բեմում

Սիրուշոն Յուրմալայում էր՝ Լայմա Վայկուլեի «Ռանդեվու» փառատոնի փակման արարողությանը մասնակցելու հրավերով:

Երգչուհին իր Ինստագրամում հրապարակումներ է կատարել Յուրմալայից և կիսվել իր հույզերով ու տպավորություններով: «Այս պահին Լատվիայում ենք, Յուրմալայում, որտեղ հրավիրված եմ ելույթ ունենալու Լայմա Վայկուլեի Ռանդեվու ֆեստիվալի փակմանը»,- գրել է երգչուհին լուսանկարների մեկնաբանության բաժնում:

Յուրմալայում նա փայլել է բեմում, հանդիպել Լայմա Վայկուլեի հետ, ինչպես նաև տվել հարցազրույցներ տեղական հայտնի լրատվամիջոցներին: Սիրուշոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Յուրմալայի հյուրերի ցանկում:

Հուլիսի 18-21 տեղի ունեցած փառատոնը Յուրմալայում անցակցվում էր արդեն 5-րդ անգամ: Պատվավոր հյուրերի ցանկում են եղել Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը, Վալերի Մելաձեն, Սերգեյ Լազարևը, Գրիգորի Լեպսը և ուրիշ հայտնի աստղեր Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից և շատուշատ այլ երկրներից: