Մի քանի շաբաթ առաջ լրատվամիջոցներում սկսեցին շշուկներ տարածվել Մայա Պողոսյանի ու Ավետիս Խախամյանի ամուսնալուծության մասին։
Լրագրողների հետ զրույցում Մայան ասել էր, որ իրենց ամուսնալուծության հարցով պարզաբանում ստանալու համար պետք է դիմել նախկին ամուսնուն՝ Ավետիսին։ Իր հերթին Ավետիսը նշել էր, որ ինքն ու Մայան բաժանվել են, սակայն անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին միշտ Մայան է խոսել, հիմա էլ նախընտրելի է, որ նա խոսի։ Այսպիսով, ո՛չ Մայա Պողոսյանը, ո՛չ Ավետիս Խախամյանը չցանկացան մեկնաբանել շշուկները։
Ժամեր առաջ իր ինստագրամյան էջում Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որը դարձել է ինստագրամյան հետևորդների քննարկումների թեման։ Հետևորդները կարծում են, որ Մայան չափազանց շատ է նիհարել, շատերը կարծում են, որ այս ամենը ամուսնալուծությունից հետո նրա ապրումների հետևանքն է։
Նշենք, որ զույգը 1 որդի ունի՝ Ալեքսանդրը։ Երեխան 7 տարեեկան է։