Վերջերս մոդել Միրանդա Քերը երկրպագուների հետ կիսվեց իր կարանտինային նախաճաշերի ցանկով, և ասաց, որ դրանք վիտամինների և մանրաթելերի շատ լավ աղբյուր են, որոնք կարող են ուժեղացնել դիմադրողականությունն ու բարելավել նյութափոխանակությունը: Միրանդան վստահեցնում է, որ այս բաղադրատոմսը կօգնի ճիշտ սկսել օրը: Այսպիսով, գրեք.
1. Մի բաժակ թարմ քամած նեխուր՝ դատարկ ստամոքսին: Միրանդա Քերը շեշտում է, որ նախաճաշից առնվազն 20 րոպե առաջ է դա խմում, իմանալով դրա հակաբորբոքային հատկությունները:
2. Վիտամինային սմուզի, որը կոչվում է Medical Medium Heavy Metal Detox Smoothie: Այն բաղկացած է հապալասից, գարիից և սպիրուլինայից:
3. Վարսակի փաթիլներով շիլա կամ ավոկադո ու առանց գլյուտենի հաց, եթե զմուզիից հետո դեռ սով եք զգում: