«Ինձ մի դատեք, ես հասկանում եմ, որ դա դժվար է». Աննա Սեդակովայի նոր լուսանկարն ու գրառումը

Երգչուհի Աննա Սեդակովան շարունակում է սադրել իր ինստագրամյան հետևորդներին՝ հրապարակելով նոր լուսանկարներ, դրանց կից գրառումներ կատարելով։

Այսօր երգչուհի հրապարակել է գեղեցիկ ծաղկեփնջով մի լուսանկար ու դրան կից գրել․ «Ինձ մի դատեք, ես հասկանում եմ, որ դա դժվար է։ Անհնար է ինձ հետ լինել»։ Երկրպագուները չեն հասկացել, թե այս անգամ ում նկատի ունի Աննան, բայց ամենայն հավանականությամբ նա այդպես դիմել է այն տղամարդկանց, որոնք հնարավորություն չունեն իր կողքին լինելու, քանի որ երգչուհու սիրտն արդեն զբաղված է։