Ծնվել է 45-ամյա Հլոյա Սևինիի առաջնեկը

45-ամյա ամերիկացի դերասանուհի Հլոյա Սեվինին մայիսի 4-ին առաջին անգամ մայրիկ է դարձել։ Դերասանուհուն սիրեցյալի հետ պապարացիները լուանկարել են Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։
Դերասանուհու հղիության մասին երկրպագուներին հայտնի է դարձել միայն 2020 թվականի սկզբին, երբ Հլոյան իր ինստագրամյան էջում հրապարակել է կիսամերկ լուսանկարներ, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։ Ֆոտոշարքի հեղինակը ճանաչված կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշն էր։

Հղիության վերջին ամսում Հլոյա Սևինին զարդարել է The Cut ամսագրի շապիկը։
Հիշեցնենք, որ Հլոյայի սիրեցյալն ու երեխայի հայրը արվեստաբան Սինիշա Մակովիչն է, ում հետ դերասանուհին հանդիպում է մեկ տարուց ավելի։
Հայտնի է, որ Սևինին տարիներ առաջ հանդիպում էր Քորթնի Քարդաշյանի նախկին սիրեցյալի՝ Լուկա Սաբբատի հետ։
Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Հլոյա Սևինին խոստովանել էր, որ երազում է դուստր ունենալու մասին։