Դուեյն Ջոնսոնի հայազգի կինը ջերմորեն շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրը

Օրերս ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնը նշում էր իր 48-ամյակը։
Ինստագրամյան էջում արտիստի կինը՝ ազգությամբ հայ Լորեն Հաշիյանը, հուզիչ ու ջերմ գրառմամբ շնորհավորել էր ամուսնու ծննդյան տոնն ու զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում ամուսինն ինքնապաշտպանության հնարքներ է ցուցադրում։
«Ես հիշողությունների արահետով զբոսնում եմ նրա հետ, ով անգամ այսքան տարիներ անց ինձ ստիպում է իրեն սիրահարվել…
Նրա հետ, ով կարողանում է իր սիրելի մարդկանց նվիրել անսահման քնքշանք… Եվ նույնիսկ այսքան տարիներ անց մենք մեր հարաբերությունների հաջորդ, նոր գլխի սկզբում ենք… Շնորհակալություն այն բոլոր պահերի համար, որոնք ինձ ստիպել են ուրախանալ և ժպտալ։ Մենք մեր կյանքի կես ճանապարհին ենք, և ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ կեսի համար հիշողություններ կերտելուն»,- գրել է Լորենը։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, Forbes-ի վարկածով, դարձել Է 2019-ի ամենաբարձր վարձատրվող դերասանը: Հանդեսը ներկայացրել Է հերթական վարկանիշը և աստղի վաստակը գնահատել Է 89,4 մլն դոլար:
Ջոնսոնին հաջողություն Է բերել մասնակցությունը «Ֆորսաժ. Հոբս և Շոու» և «Երկնաքեր» ֆիլմերում, նա հանդես Է եկել նաև որպես «Պայքար իմ ընտանիքի դեմ» և «Շազամ» կինոնկարների պրոդյուսեր: Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա մասնակցությամբ թողարկվել է «Ջումանջի. նոր մակարդակ» ֆիլմը:

https://www.instagram.com/p/B_wNcSXJy-W/