«Մի պահ ուժերդ հատում են, ասում ես՝ վերջ»․ Մերի Ներսիսյանի անկեղծ գրառումը

Հաղորդավարուհի, լուրերի մեկնաբան Մերի Ներսիսյանը իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։

«Այնքա՜ն նուրբ է ոչինչ չանելու և ամեն ծանրություն քո ուսերին վերցնելու ծայրահեղությունների սահմանը: Հաստատ նկատել եք կամ գուցե դուք էլ եք եղել նման իրավիճակում, երբ ամեն բան հասցնելու, բոլորին գոհացնելու, որևէ մեկին չնեղացնելու համար աջ ու ձախ ասում ես՝ ես կանեմ, դա թող ինձ, արդեն արել եմ, ես դրանից հաճույք եմ ստանում, սիրով կանեմ… Մեկ էլ մի օր նկատում ես, որ վերածվել ես մրջյունի՝ մտել ես քեզնից 10 անգամ մեծ ու ծանր բեռի տակ ու հպարտ-հպարտ տանում ես: Հետո ինչ է լինում: Մի պահ ուժերդ հատում են, ասում ես՝ վերջ, սա ինձ համար չափից շատ է, չեմ կարող տանել: Ու պարզվում է, որ քեզ շրջապատող մարդիկ (կամ մարդը) հասցրել են ՀԱՄՈԶՎԵԼ, որ այն, ինչ անում ես ՀԵՆՑ ՔՈ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, այդպես էլ պիտի է լիներ: Հիասթափություն, ցավ, արցունքներ ու… Վերադառնանք նախաբանին՝ որոշում ես էլ ոչինչ չանել:
Երբեմն այնքան հեշտ է սեփական սահմանները մեկ վայրկյանում անցնելը՝ միշտ էլ կգտնվի մի անշնորհակալ, որը քեզ կօգնի այդ հարցում։ Դե հիմա դուք ասեք՝ ինչ ե՞ք անում, երբ լավությունդ վերածում են պարտականության»,- գրել է Մերին։