Քեթի Տոպուրիան հիացրել է երկրպագուներին իր ու դստեր լուսանկարներով

33-ամյա Քեթի Տոպուրիան հիացրել է երկրպագուներին իր կարանտինյան առօրյաի դրվագներով: Երգչուհին հրապարակել է գեղեցիկ լուսանկարներ, որոնցում նա ներկայացել է իր չորսամյա դստեր՝ Օլիվիայի հետ:

Մայրիկն ու դուստրը վայելում են ամբողջ ժամանակը միասին անցկացնելու հնարավորությունը: Խիստ զբաղվածության պատճառով աստղը հազվադեպ էր կարողանում ամբողջ օրը մնալ իր դստեր կողքին, բայց հիմա շատ լավ առիթ է՝ բացը լրանելու համար:

Քեթին ու Օլիվիան ներկայացել էին նմանատիպ զգեստներով: Այս ռոմանտիկ ու թեթեև զգեստները շատ գեղեցիկ էին թխահեր գեղեցկուհիների հագին ու ավելի էին շեշտում փոքրիկ աղջկա նմանությունն իր աստղային մայրիկի հետ: