Իրինա Շեյքը ճանաչվել է ամենաազդեցիկ ու հաջողակ մոդելը, ում տարիքը գերազանցում է 30-ը

TagWalk թվային ռեսուրսը կարծես համաշխարհային նորաձևության արդյունաբերության Google-ը լինի։ Դրանից օգտվում են նորածևության ոլորտի բոլոր աշխատակիցները։ Վերջերս TagWalk-ը հանդես է գալիս ոչ միայն որպես որոնման կայք, այլև հավաքում է տվյալներ ու վերլուծություններ կատարում նորաձևության արդյունաբերության կարևոր ոլորտներում:

Այս անգամ հեղինակավոր կայքը կազմել է աշխարհի մասշտաբով ամենաազգեցիկ ու հաջողակ մոդելների ցանկը, որոնց տարիքը գերազանցում է 30-ը։ Այդ ցանկը 2020 թվականին գլխավորում է աշխարհառչակ Իրինա Շեյքը, որն այս տարի արդեն մասնակցել է նորաձևության ութ ցուցադրության։