Հղիությունը Ջիջի Հադիդին ռոմանտիկ է դարձրել (լուսանկարներ)

Օրեր առաջ պարզ դարձավ, որ մոդել Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը սպասում են իրենց առաջնեկին։ Ըստ ինսայդերների հաղորդած տեղեկությունների, զույգը դուստր է ունենալու։

Հղիությունն աշխարհահռչակ մոդելին ռոմանտիկ ու զգացմունքային է դարձրել։ Այդ մասին փաստում են լուսանկարները, որոնք Ջիջին հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Բնության տեսարանները, ծաղիկներն ու մայրամուտը շատ գեղեցիկ են ու ինչպես երևում է, ապագա մայրիկը սկսել է փնտրել ու ամեն ինչում տեսնել գեղեցկությունը։