Եկատերինա Վարնավան անսպասելիորեն հայտարարել է, որ բաժանվել է փեսացուից և բացատրել պատճառը

Եկատերինա Վարնավան և Կոնստանտին Մյակինկովը հանդիպում էին ավելի քան վեց տարի: Երկրպագուները հույս ունեին, որ զույգը շուտով կամուսնանա: Բացի այդ, դերասանուհին ինքը պարծենում էր ամուսնության առաջարկով և պատմում սպասվելիք հարսանիքի մասին։ Վերջերս, սակայն, աստղը հաճախ սկսել էր խոսել ամուսնության համար անպատրաստ լինելու մասին, իսկ Քսենյա Սոբչակի յութուբյան «Զգուշացեք, Սոբչակ» շոուի ժամանակ նա անսպասելի խոստովանություն է արել: Ըստ աստղի՝ հենց ինքն է նախաձեռնել իր ու Կոնստանտինի բաժանումը: Եկատերինան մեկ ամիս շարունակ մտաածել է, մինչև վերջապես որոշել է խոսել փեսացուի հետ իր մտադրության մասին:

«Ես և Կոնստանտին Սերգեևիչը բաժանվեցինք։ Ես հիմա մենակ եմ վարձակալում այս բնակարանը: Մենք բաժանվեցինք և անկախ նրանից, թե որքանով է դա սովորական հնչում, մենք շարունակում ենք մնալ հրաշալի հարաբերությունների մեջ: Մենք շփվում ենք, ընկերներ ենք, բայց եկել է մի շրջան, երբ ես և նա պետք է առաջ շարժվենք: Սա դավաճանության պահ չէ, չնայած այդ դեպքում բաժանվելը նույնիսկ ավելի հեշտ կլիներ: Հարսանիք այլևս չի լինի, դրա կաիրքը չկա։ Իսկ երեխաներ, հավանաբար ավելի շուտ պետք է ունենայինք, բայց այլևս ոչինչ փոխել չես կարող: Պարզապես, ինչ-որ պահի կրքոտ հարաբերությունները կամաց-կամաց վերածվեցին բարեկամական հարաբերությունների»,- խոստովանել է Վարնավան։