Լիլիթ Բասյանի ու որդու պարային կարանտինը (տեսանյութ)

Սննդաբան Լիլիթ Բասյանի ու իր որդու՝ Ալեքսանդրի կարանտինային առօրյան շատ ուրախ է անցնում։ Լիլիթը երբեմն տեսանյութեր է հրապարակում, որտեղ երևում է, որ մայրիկն ու որդին չեն հասցնում ձանձրանալ, այլ զվարճանում են ու վայելում իրենց միմյանց հետ անցկացրած ժամանակը։

Այս անգամ Լիլիթ Բասյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր ու զվարճալի մի տեսանյութով, որտեղ ինքն ու փոքրիկ Ալեքսանդրը պարում են Դրեյքի «Toosie Slide» երգի տակ։ «Բարի լույս սիրելիներս։ Դե, ի՞նչ կասեք մեր տեսանյութի մասին։ Սպասում եմ ձեր մեկնաբանություններին»,- տեսանյութին կից գրել է Լիլիթը։