Լիտվայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին «դիմակների նորաձևության շաբաթ» է անցկացվում (լուսանկարներ)

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կորոնավիրուսի համավարակի ֆոնին «դիմակների նորաձևության շաբաթ» է անցկացվում, գրում է Reuters-ը:

«Դիմակների նորաձևության շաբաթվա» շրջանակներում Վիլնյուսի փողոցների տարբեր հատվածներում տեղադրվել են քսանմեկ գովազդային վահանակներ, որտեղ պատկերված են տարատեսակ դիմակներ կրող տղամարդիկ, կանայք և երեխաներ։

Դիզայներներն ընտրվել են 50-ամյա դիզայներ Յուլիա Յանուսի մեկնարկած Mask Your Fashion նախաձեռնության ֆեյսբուքյան խմբի անդամների կողմից:

«Դիմակը լավ միջոց է ստեղծագործական ունակություններն ի ցույց դնելու համար»,- ասել է 50-ամյա դիզայները։

Գովազդային վահանակներում ներկայացված են ինչպես ձեռքով կարված դիմակներ, այնպես էլ վիրաբուժական դիմակների վրա արված նկարազարդումներ։

Վերջին տվյալներով՝ Լիտվայում հաստատվել է կորոնավիրուսի 900 դեպք, որոնցից 17-ը՝ մահվան ելքով: