Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը շուտով նոր երգ կհանձնի իր երկրպագուների դատին: Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում և ասել, որ նոր երգը կթողարկի արդեն մայիսի 15-ին:
Հիշեցնենք, որ Աթենան Հայաստանը պետք է ներկայացներ «Եվրատեսիլ 2020» միջազգային մրցույթում, սակայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մրցույթն այս տարի չեղարկվեց։ Մրցույթի կազմակերպիչները երկրներին ազատ են թողել հաջորդ տարի նույն մասնակցով ներկայանալու կամ նոր մասնակից ընտրելու որոշման հարցում:
Նշենք, որ ավելի վաղ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը հայտնել էր, որ մեր մասնակցի վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա և դեռ հայտնի չէ արդյո՞ք Աթենան մեր երկիրը կներկայացնի միջազգային մրցույթում, թե՞ նոր կատարող կընտրվի։