Ռիչարդ Գիրը և Ալեխանդրա Սիլվան նշում են իրենց ամուսնության օրը

Նախօրեին դերասան Ռիչարդ Գիրը և Ալեխանդրա Սիլվան նշել են իրենց ամուսնության երկրորդ տարին։ Այդ երջանիկ օրվա առթիվ Ալեխանդրան կիսվել է իր ու ամուսնու լուսանկարով ու դրան կից հուզիչ գրառում կատարել։

«Այս օրը ես ամուսնացա ամենաանհավանական տղամարդու հետ: Ես հասկանում եմ, որ այդ ամենը չափազանց պարզ է հնչում, բայց դա այդպես է։ Ես ասում եմ իմ սրտից՝ հպարտ եմ, որ քո կողքին եմ, որ կիսում եմ քեզ հետ այս կյանքը, որ քո երեխաների մայրն եմ, քո ընկերը և կինն եմ: Դու ինձ այնքան երջանիկ ես դարձնում: Դու իմ ողջ կյանքի սերն ես»,- լուսանկարին կից գրել է Ալեխանդրան։