Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերուհին նոր լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի Կամիլա Մորոնեին և Լեոնարդո ԴիԿապրիոյին կապում են ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունները, այլև շրջակա աշխարհի հետ կապված ընդհանուր հետաքրքրություններն ու նպատակները։ Օսկարակիր դերասանն ու մոդելը պայքարում են գլոբալ տաքացման դեմ և հսկայական միջոցներ են հատկացնում կենդանիներին ապահովելու ու նրանց կյանքն ավելի լավը դարձնելու համար։

Ամիսներ առաջ զույգը շան քոթոթներ էր «որդեգրել» ու կիսվել հետևորդների հետ ձագուկների նկարներով։ Սպիտակ ու կարամելագույն, հասկի ցեղատեսակի, կապուտաչյա շնիկ Ջեքը իր սիրով ու նվիրվածությամբ փոխհատուցում է տերերի հոգատարությունը: Կամիլայի հրապարակած նոր լուսանկարաներում Ջեքը սիրով գրկախառնվել է տիրուհու հետ։