Լավագույն հակացելյուլիտային հնարքները, որոնք կօգնեն ձեռք բերել հարթ ու գեղեցիկ մաշկ

Ցելյուլիտը կանանց շրջանում ամենատարածված կոսմետիկ խնդիրներից մեկն է, որը պայմանավորված է լինում ենթամաշկային ճարպի փոփոխություններով։ Նման փոփոխությունների հետևանքով մաշկը դառնում է անհարթ, ինչը կարող է լուրջ բարդույթների զարգացման պատճառ դառնալ։

Կանայք ակտիվորեն պայքարում են ցելյուլիտի դեմ ՝ կիրառելով ամենատարբեր հակացելյուլիտային միջոցները, սակայն խնդիրն այն է, որ դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու հասանելի լինում։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ այս խնդրի զարգացումից խուսափելու կամ արդեն իսկ ի հայտ եկած անհարթություններն ավելի քիչ նկատելի դարձնելու համար մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ կան շատ արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել խնդրից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 արդյունավետ հնարք, որոնց շնորհիվ մաշկը կդառնաշատ ավելի հարթ, պիրկ ու առողջ։

Շարակցական հյուսվածքների համար օգտակար մթերքի գործածություն

Շարակցական հյուսվածքների առողջությունը շատ կարևոր է գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալու համար, ուստի հարկավոր է սննդակարգում ներառել այնպիսի մթերք, որը կսնուցի այդ հյուսվածքները։ Ընկույզները, ամբողջական հացահատիկներն ու կարմիր ձկնատեսակները հարուստ են լիզինով՝ ամինաթթվով, որը շատ կարևոր դեր է կատարում շարակցական հյուսվածքներում մաշկի առաձգականությունն ապահովող տարրի` կոլագենի կուտակման գործում։

Մերսում

Շատ արդյունավետ կարող է լինել նաև հակացելյուլիտային մերսումը, որի համար կարելի է կիրառել հատուկ սարքեր։ Այս պրոցեդուրան պարբերաբար անցկացնելը կօգնի խթանել արյան շրջանառությունն ու ազատվել մաշկի անհարթություններից։

Մաշկի շերտազատում

Ակտիվ բաղադրիչներ պարունակող (օրինակ` կոֆեին) շերտազատող միջոցների կիրառումը նույնպես շատ օգտակար է։ Նման միջոցները ոչ միայն օգնում են մաքրել մաշկը, այլև խթանում են արյան շրջանառությունը` դրանով իսկ կանխելով ցելյուլիտի առաջացումը։

Հակաբեղմնավորիչ դեղամիջոցի փոփոխություն

Եթե ցելյուլիտն ի հայտ է գալիս կամ ավելի արտահայտված է դառնում հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման ֆոնին, ապա հարկավոր խորհրդակցել բժշկի հետ և փոխել դեղամիջոցը։

Բարձրակրունկ կոշիկների գործածության սահմանափակում

Շատ կանանց համար բարձրակրունկներն առօրյայի անբաժանելի մասն են կազմում, սակայն մշտապես նման կոշիկ կրելը վնասում է անոթներն ու նպաստում է ազդրերին ցելյուլիտի առաջացմանը, ուստի այս սովորությունից հարկավոր է հրաժարվել և առօրյայում կրել բացառապես հարմարավետ կոշիկ։

Կոնտրաստային ցնցուղ

Ոտքերը տաք և սառը ջրով ցողելը շատ օգտակար է մաշկի համար։ Այս պրոցեդուրան դարձնում է մաշկն ավելի առաձգական և ազատում է ցելյուլիտից, ուստի հարկավոր է հնարավորինս հաճախ կոնտրաստային ցնցուղ ընդունել։

Վնասակար սովորությունների բացառում

Ալկոհոլի ու ծխախոտի գործածությունը, ինչպես նաև արևի տակ չափազանց երկար ժամանակ անցկացնելու սովորությունը կործանարար ազդեցություն են ունենում շարակցական հյուսվածքների վրա, ուստի ցելյուլիտից ազատվելու համար հարկավոր է բացառել կամ խիստ սահմանափակել այս գործոնների ազդեցությունը։

Յոգա

Պարբերաբար յոգայի վարժություններ անելն օգնում է երկու անգամ նվազեցնել ցելյուլիտի առաջացման հավանականությունը։ Բացի այդ, այս վարժություններն օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը, ամրապնդում են մկանները և բարելավում են արյան շրջանառությունը։

Լիպոսակցիա

Չափազանց լուրջ դեպքերում ցելյուլիտից կարելի է ազատվել լիպոսակցիայի օգնությամբ։ Այս պրոցեդուրան օգնում է ազատվել մաշկի անհարթության պատճառ հանդիսացող ճարպային կուտակումներից, ինչի շնորհիվ մաշկն ավելի հարթ ու առողջ տեսք է ստանում։