Իվետա Մուկուչյանի նորությունն ու գայթակղիչ ֆոտոշարքը

Երգչուհի Իվետա Մուկուչյանն, ով վերջերս երգիչ Արա Մարտիրոսյանի հետ հանդես եկավ համատեղ երգով, նոր երգ է պատրաստում։ Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում։

Իվետան իր միկրոբլոգում նաև նոր ֆոտոշարք է հրապարակել, որն առանձնանում է իր ոճով և համարձակությամբ։ Լուսանկարներում երգչուհին սեքսուալ և գայթակղիչ կերպարով է ներկայացել իր երկրպագուներին։

Առաջին լուսանկարի մեկնաբանության բաժնում Իվետան իր հետևորդներից հետաքրքրվել է, թե նրանք ինչպե՞ս են անցկացնում իրենց ժամանակը կարանտինի ընթացքում, իսկ մեկ այլ լուսանկարի մեկնաբանության բաժնում նրանց հարցրել․ «Պատրա՞ստ եք նոր երգի»։

Իվետայի նոր ֆոտոշարքը հիացրել է նրա երկրպագուներին, ովքեր հրապարակված լուսանկարին կից դրական և ոգևորող մեկնաբանություններ են թողել։