Քիմ Քարդաշյանը քույրերի և երեխաների հետ շնորհավորել են Մերի Ջո Քեմպբել տատիկին՝ 85-ամյակի կապակցությամբ

«Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի աստղերը տոները նշում են միասին, մանավանդ, եթե խոսքը ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան տոնի մասին է: Այս հանգստյան օրերին տոնական սեղանի շուրջ հավաքվել էին աստղային ընտանիքի միանգամից չորս սերունդներ, իսկ հանդիպման առիթ էր դարձել ընտանիքի 85-ամյա ամենատարեց ներկայացուցչ  Մերի Ջո Քեմպբելը՝ Քրիս Ջենների մայրը:

«85 տարեկանը կատարյալ է»,- գրել է Քլոե Քարդաշյանը սոցցանցում:

Մերի Ջոյին շնորհավորելու էին եկել նրա բոլոր թոռնուհիները՝ Քիմը, Քորթնին, Քլոեն ու Քայլի և Քենդալ Ջեններները: Ծոռները ևս բաց չէին թողել ընտանեկան հավաքը: Մեկուկես տարեկան Սթորմի Ուեբսթերը չի իջել մոր՝ Քայլի Ջենների գրկից, Չիկագո Ուեսթն ու Թրու Թոմպսոնը խաղում էին ավագ քրոջ՝ Նորթի հետ:

Վեցամյա Նորթ Ուեսթը տոնին հագնված է եղել արտասովոր.  նրա հագին եղել է նարնջագույն կոստյում, սև ակնոց, իսկ քթին՝ օղ: Առաջ անցնելով հետևորդների՝ պիրսինգի վերաբերյալ հարցերից՝ Քիմ Քարդաշյանը նշել է, որ աղջկա քթի օղը իսկական չէ: