Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել է համագործակցությունը «Միքս շոու» հաղորդման հետ․ նա հաղորդման համահեղինակներից էր:
Հաղորդավարուհին Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ եղել են որոշակի խնդիրներ, որոնք, սակայն, չի ցանկացել բարձրաձայնել:
«Ես դադարեցրել եմ «Միքս շոու» հաղորդման հետ իմ համագործակցությունը: Դա եղել է երկկողմանի որոշում: Իհարկե, ցավով եմ սա նշում, որովհետև մեծ հոգի եմ ներդրել, ուժ, սեր, սիրտ, կարողություն, ամեն ինչ՝ այդ հաղորդման ատեղծման համար, բայց եղավ այն, ինչ եղավ: Այո, ունեցանք խնդիրներ, որոնք պետք էլ չէ բացահայտել, պարզապես այդպես ստացվեց»:
Դերասանուհին նաև հավելել է, որ հաղորդման այն մասերը, որոնց հեղինակն ինքն է եղել, չեն լինի այլևս «Միքս շոու»-ում։