«Օրհնվի ծնունդդ, Մամ ջան»․ Ավետ Բարսեղյանը շնորհավորել է մայրիկի տարեդարձը ու լուսանկար հրապարակել

Հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում կիսվել է մայրիկի հետ ջերմ լուսանկարով ու գեղեցիկ գրառումով շնորհավորել նրա տարեդարձը։

«Ես մորս գործած Հավատն եմ ու կարկատած Հույսն եմ նրա։Ես կավ եմ՝թրծված մորս հոգու վառարանում,պատված նրա թանկ արցունքների էմալով։ Ես մորս պատրաստած ճաշն եմ՝ դժվարությամբ հայթհայթված մթերքներից։ Կեղտոտ ձեռքերով՝ անաղ ու հաց, ինձ ոչ ուտել կլինի, ոչ ջարդել հեշտությամբ։ Գործվածքս հատ չի գնում,կարկատածը այնքան ամուր է,որ չի մաշվի,Էմալս էլ ճաքում է,բայց չի թափվում… Ես մորս Սերն եմ ու Աղոթքը։ Ու ապրելու եմ կյանքս այնպես, որ հասնեմ ոչ թե տերերի, այլ Տիրոջ ականջներին։ Ու քանի կամ, շնչում եմ քանի ,ասելու եմ.
-Օրհնվի ծնունդդ, Մամ ջան։ Շնորհակալ եմ, Տեր, որ մամաս Կա։ Տիեզերք, կեցցե՛ս, որ տեղավորվում ես Մայրիկիս Սրտի մեջ…Ազգանուշս, ծնունդդ շնորհավոր»,- գրել է Ավետը։