6 մթերք, որոնք օգնում են կարգավորել հորմոնալ ֆոնը

Հորմոնալ ֆոնը շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմում ընթացող գործընթացների պահպանման համար։ Անկանոն հորմոնալ ֆոնը կարող է հանգեցնել բազմաթիվ խանգարումների, այդ թվում՝ բուլիմիայի, անհանգստության, քնի խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման, մաշկային խնդիրների, գլխացավերի, տրամադրության տատանումների և գերհոգնածության, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և անհապաղ միջոցներ ձեռնարկել առաջին իսկ կասկածի դեպքում։

Հորմոնների մակարդակը կարգավորելու համար մասնագետները սովորաբար նշանակում են դեղամիջոցներ, սակայն կան նաև սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք նույնպես կարող են շատ արդյունավետ լինել այս խնդրի դեմ պայքարում։ Մասնագետները ներկայացրել են 6 բուսական մթերք, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ կարգավորել հորմոնալ ֆոնը։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Կաղամբի տարբեր տեսակները պարունակում են ինդոլ-3-կարբինոլ (I3C) միացություն, որն օժտված է հզոր հակաօքսիդանտային ազդեցությամբ և օգնում է օրգանիզմին ազատվել էստրոգենի ավելցուկից։ Այս տարրն ավելի լավ յուրացնելու համար բանջարեղենը հարկավոր է խոգեխաշել քիչ քանակությամբ ջրով։

Հատապտուղներ ու մրգեր

Արյան մեջ շաքարի և հորմոնների մակարդակները կարգավորելու համար շատ արդյունավետ կարող են լինել մրգերն ու հատապտուղները, որոնք պարունակում են քիչ քանակությամբ ֆրուկտոզա և ածխաջրեր։ Շատ օգտակար կարող են լինել ազնվամորին, հապալասը, բալը, ավոկադոն, թուրինջը, կիտրոնը, տանձն ու նուռը։ Ավելին՝ այս մրգերն ու հատապտուղները ոչ միայն կարգավորում են հորմոնալ ֆոնը, այլև պաշտպանում են բջիջները վնասվածքներից, քանի որ հարուստ են մեծ քանակությամբ հակաօքսդանտներով։

Կտավատի սերմեր

Այս սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով ու մանրաթելերով, ինչի շնորհիվ շատ օգտակար են օրգանիզմի համար։ Բացի այդ, դրանք պարունակում են լիգնաններ, որոնք կարգավորող ազդեցություն են ունենում էստրոգեն հորմոնի մակարդակի վրա։

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Օրգանիզմում երկաթի դեֆիցիտը բացասաբար է անդրադառնում հորմոնալ բալանսի վրա և հատկապես վնասակար է երիտասարդ կանանց համար, սակայն երկաթով հարսուստ կանաչ տերևավոր բանջարեղենի գործածությունը կօգնի խուսափել նման խնդրից։

Հունական ընկույզ

Հորմոնալ ֆոնը կարգավորող ևս մի համեղ ու օգտակար մթերք է հունական ընկույզը։ Այս մթերքի նման դրական ազդեցությունը պայմանավորված է դրանում առկա օմեգա-3 ճարպաթթուներով և պոլիֆենոլներով, որոնց համադրությունը պահպանում է գլխուղեղի աշխատաքն ու հոգեկան բարեկեցությունը։

Քրքում

Այս օգտակար ու տարածված համեմունքն օգնում է բարելավել լյարդի առողջական վիճակը, իսկ սա մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն է, որը նաև պատասխանատու է որոշակի հորմոնների սինթեզի և ակտիվացման համար։