Կեղծ շպագատ՝ սեղանի վրա․ ինչպե՞ս է Շվարցենեգերն անցկացնում կարանտինը

Առնոլդ Շվարցենեգերը համացանցում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալո, թե ինչպես է անցկացնում կարանտինը։ 72-ամյա հոլիվուդյան դերասանն օգտատերերին ներկայացել է հիանալի ֆիզիկական վիճակով։

Ինստագրամում  հրապարակված տեսանյութում նա մարմնամարզությամբ է զբաղվում խոհանոցի սեղանի վրա, «շպագատ» նստում՝ սիգարետն ատամների արանքում։ Սակայն ինչպես պարզ է դառնում տեսանյութի ավարտին՝ այդ ամենը պարզապես հումոր է։

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դերասանը շնորհավորել էր 22-ամյա որդուն՝ Քրիստոֆերին, Միչիգանի համալսարանն ավարտելու կապակցությամբ։ Դերասասնի խոսքով՝ «որդու աշխատասիրությունը, քննադատական մտածողությունը և անշահախնդրությունը ստիպում են իրեն հպարտությունից պայթել»։ Քրիստոֆերն Առնոլդ Շվարցենեգերի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Նրա մայրը դերասնի նախկին կինը՝ Մարիա Շրայվերն է։