Դերասան Էնդի Սերկիսը ուղիղ եթերում ամբողջությամբ կկարդա «Հոբիթ» գիրքը

Դերասան Էնդի Սերկիսը, ով հայտնի է «Մատանիների տիրակալը» ֆիլմում խաղացած դերերով, ուղիղ եթերում կկարդա Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ» գիրքը։ Այդպիսով՝ դերասանը մտադիր է գումար հավաքել կորոնավիրուսի համավարակից տուժածների համար։ Այս մասին Էնդի Սերկիսը հայտնվել է Թվիթերում։ Հեռարձակումը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մոտավորապես 12 ժամ։

Հայտնի դերասանն առաջարկել է գումարը նվիրաբերել GoFundMe կայքի միջոցով։ Հավաքված ամբողջ միջոցները կփոխանցվեն բրիտանական NHS Charities Together և Best Beginnings բարեգործական կազմակերպություններին։

Սերկիսը ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Գոլում» ֆիլմերում կատարել Գոլումի դերը։