«Կեղծավոր մարդկանցից ուղղակի պետք է հեռանալ, ջնջեք բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմակներ դնել». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Նա նշել է, որ կյանքի որոշակի շրջանում սկսել է նույն կերպ պատասխանել չարությանն ու կեղծավորությանը, սակայն հասկացել է, որ չարությանը պետք է պատասխանել բարությամբ։

«Յուրաքանչյուրս ունենք մեր թերությունները։ Որևէ մեկս իդեալական չէ։ Ես կարծում եմ, որ կան հոգևոր մարդիկ, որոնք ունակ են մտածելու բարձրի մասին։
Յուրաքանչյուր մարդ ամեն օր պետք է աշխատի իր վրա։ Նա, ով կյանքում հարվածներ չի ստացել և անկումներ չի ունեցել, չի ապրել։ Կյանքիս մի էտապում ես սկսեցի նույն կերպ պատասխանել չարությանն ու կեղծավորությանը։
Հիմա, գտնելով ներդաշնակություն ինքս ինձ հետ, ես հասկացա, որ չարությանը պետք է պատասխանել բարությամբ, ահա մարդու իրական պատիժը։
Կեղծավոր մարդկանցից ուղղակի պետք է հեռանալ, ջնջեք բոլոր նրանց, ովքեր կարողանում են դիմակներ դնել։
Առհասարակ, ամենը, ինչ լինում է կյանքում, ոչ թե սխալներ են, այլ դասեր։ Մենք եզրակացություններ ենք անում և որոշում՝ ինչը պահել սրտում։
Արդեն 10 օր է՝ սկսել եմ անել վարժություններ, որոնք թույլ չեն տալիս տխրել և օգնում են ցանկացած բարդ իրավիճակում ժպտալ։
Ձեզ հետ կկիսվեմ հոգևոր վերափոխման գաղտնիքներով.
1. Երևակայություն. ամեն օր երևակայեք այն ամենը, ինչ ուզում եք ունենալ, պատկերացրեք, որ ունեք այդ ամենը։ Եթե դուք սովորեք ձեր երազանքը բավականաչափ վառ պատկերացնել, ուժ կստանաք այն իրագործելու համար։
2. Ղեկավարեք ձեր մտքերը, որպեսզի լավատեսորեն մոտենաք կյանքին։ Ուղեղը մկան է, որը պետք է միշտ մարզել։ Ամեն անգամ, երբ վատ մտքեր են գալիս, օտարեք դրանք։ Միացրեք ուրախ երաժշտություն և մտածեք լավագույնի մասին։ Վատ միտքը փոխարինեք դրականով։
3. «Վարդի սրտեր» – այս հնարքի մասին գրքում եմ կարդացել, այն ղեկավարում է գիտակցությունը։ Ձեզ պետք է կտրված վարդ և առանձին տեղ։ Ուշադիր նայեք ծաղկի հիմքին։ Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել վարդը, որպեսզի հիշեք տերևների գույնն ու ձևը։ Ձեր բոլոր մտքերը կենտրոնացրեք միայն վարդի վրա։ Սկզբում ձեզ անընդհատ կշեղեն մտքերը։ Սա նորմալ է, մեր ուղեղը դեռ մարզված չէ, սակայն շուտով ձեր գիտակցությունը կենթարկվի ձեզ, և դուք կղեկավարեք այն։ Ձեզնից 3 շաբաթ կպահանջվի. պետք է ամեն օր անել այս վարժությունը 5-20 րոպե՝ կատարյալ լռության մեջ։
Եթե հետաքրքիր է, պահպանեք այս գրառումը, և ես կպատմեմ նաև այլ կանոնների մասին»,- գրել է Լիլիթ Բասյանը։