Մեր ժամանակներում գիտության հետ մեկտեղ զարգանում է նաև նորաձևությունը:
Այս երկու բնագավառները վերջերս հաճախ են համագործակցում:
Հագուստը, աքսեսուարները, խնամքի միջոցները գրեթե բոլորիս կյանքի անբաժան մասն են կազմում, և նորարարությունները դրանցում փոխում են մեր կյանքը:
Գիտնականները նոր միջոց են հայտնաբերել, որը ժամանակին կարող է զգուշացնել շատակերության վտանգի մասին: Նրանք կրծկալ են ստեղծել, որը հետևում է տիրուհու տրամադրությանը և նրան նախազգուշացնում, թե երբ պետք է դադարել ուտել:
Կրծկալին ամրացված սարքը հետևում է շնչառության հաճախությանը, սրտի աշխատանքին և որոշում է սթրեսի մակարդակը:
Կանանց և տղամարդկանց համար կա նաև հատուկ անդրավարտիք, որը հնարավոր է հանել միայն մատնահետքով կամ գաղտնաբառով: Անդրավարտիքն օժտված է այս հատկությամբ, որպեսզի պաշտպանի իրեն կրողին բռնաբարություններից: Գաղտնաբառը 3 անգամ սխալ հավաքելու դեպքում ոստիկանությունը ազդանշան է ստանում և շտապում է օգնության:
Կոշիկները ոչ միայն լրացնում են մարդու ոճն, այլ նաև մեծ նշանակություն ունեն առողջության համար: Գիտնականները ստեղծել են մերսման հատկությամբ կոշիկներ, որոնք ջանում են առույգ ու առողջ պահել ոտքերը: