Գիտնականները վերլուծել են 121 տարբեր սննդակարգ և պարզել, որ երկարաժամկետ հեռանկարում դրանց ճնշող մեծամասնությունն անարդյունավետ է: Սակայն այնուամենայնիվ վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից մեկն իսկապես արդյունավետ է և առղջարար, գրում է medikforum.ru կայքը:
Ավելի քան 21 հազար մարդու սննդակարգն ուսումնասիրելուց հետո փորձագետները եկան այն եզրահանգման, որ ցանկացած խիստ սննդակարգ, որի նպատակն է հնարավորինս արագ ցանկալի արդյունքին հասնելը, չի կարող հետագայում էլ արդյունավետ լինել, քանի որ մարդկանց մեծամասնությունը չեն կարող շարունակել հետևել դրան։
British Medical Journal-ում հրապարակված վերլուծության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ սննդակարգերի մեծ մասն իսկապես կարող է դառնալ որոշակի դրական փոփոխությունների, այդ թվում քաշի ու զարկերակային ճնշման նվազման պատճառ, սակայն այդ սննդակարգին անցնելուց մեկ տարի անց ցուցանիշները որպես կանոն վերականգնվում են։
Այնուամենայնիվ մասնագետները հայտնաբերել են մի սննդակարգ, որն իսկապես արդյունավետ է, չի առաջացնում կողմնակի բարդություններ և դրական արդյունք է ապահովում երկարաժամկետ հեռանկարում։ Խոսքը միջերկրածովյան սննդակարգի մասին է, որը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից, այլև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ընդ որում՝ այս սննդակարգից հրաժարվելուց հետո անգամ մեկ տարի անց քաշը չի վերականգնվում, իսկ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը շարունակում է ցածր մնալ։