Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի մասին ֆիլմում պատրաստ է մարմնավորել Նյու Յորքի նահանգապետին

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին՝ հայտնելով, որ համավարակի մասին պատմող ֆիլմում պատրաստ է հանդես գալ նրա դերում, գրում է Fox news-ը։

Չորեքշաբթի Դե Նիրոն տեսակապով զրուցել է հաղորդավար Սթիվեն Քոլբերի հետ, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի մասին ֆիլմի ստեղծման հնարավորության մասին։

Ի պատասխան այն հարցին, թե ում դերում կցանկանար հանդես գալ ֆիլմում, դերասանն ասել է․ «Կարծում եմ՝ ես Կուոմոյին կխաղամ»։

Դե Նիրոյի խոսքով՝ Կուոմոն անում է այն, «ինչ ԱՄՆ նախագահը պետք է աներ»։

«Նա հիանալի աշխատանք է կատարում»,- հավելել է Դե Նիրոն։