«Hermès» ապրանքանիշը հիմնադրվել է 1837 թվականին: Այն սկզբում զբաղվում էր նորաձև ու հարմարավետ ճամպրուկների պատրաստմամբ:
Սկզբում կազմակերպությունը մասնագիտացավ կաշվե իրեր պատրաստման մեջ, իսկ հետո այն հարստացրեց իր ապրանքանիշի տեսականին՝ թողարկելով օծանելիքներ, պատրաստի հագուստ, աքսեսուարներ և այլն:
Այժմ այն աշխարհահռչակ բրենդ է, որը պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրներում:
Բրենդի պատմության մեջ ամենահայտնի պայուսակները դարձան «Kelly»-ն և «Բիրկին», որոնց անվանումները դրվել են ի պատիվ դերասանուհի Գրեյս Քելլիի և երգչուհի Ջեյն Բիրկինի:
Օրեր առաջ Հերմեսն աշխարհին ներկայացրեց իր բրենդի ամենաթանկարժեք ժամացույցը: Ժամացույցի վրա պատկերված է ֆրանսուհի Անի Ֆևրի «Խորը ջրերում» նկարը: Միկրոմանրանկարչությամբ այն ստեղծել են 3 ամսվա ընթացքում:
Միկրոմանրանկարչության տեխնիկան հազվադեպ են կիրառում, որովհետև վերջինս չափազանց ժամանակատար է:
Բրենդը նշել է, որ ժամացույցը չի վաճառվելու, այլ դառնալու է թանգարանային նմուշ։