Հայտնի է դարձել, թե ինչպես է Բրեդ Փիթը պատրաստվում դստեր՝ Շայլոյի ծննդյան տոնին

Մայիսի 27-ին 56-ամյա Բրեդ Փիթի և 44-ամյա Անջելինա Ջոլիի դուստրերից մեկը՝ Շայլոն, կդառնա 14 տարեկան: Ըստ Us Weekly պարբերականի՝ հոլիվուդյան դերասանը հույս ունի, որ իր դուստրը՝ եղբայրների և քույրերի հետ միասին ծննդյան օրը կտոնի իր տանը: Ամուսնալուծությունից հետո Փիթն ու Ջոլին պայմանավորվել են երեխաների համատեղ խնամակալության հարցում և այժմ միասին են նրանց մեծացնում. Զույգի երեխաները երբեմն մնում են նաև դերասանի տանը:

Շայլոյի համար առանձին խնջույք կկազմակերպվի իր մոր տանը, բայց Բրեդը շատ երջանիկ կլինի, եթե երեխաները գան երեկույթի նաև իր տուն: Նա նախատեսում է իր տանը կազմակերպել իրական զվարճանք՝ բացօթյա խաղերով և տարատեսակ անակնկալներով: Հրապարակման համաձայն, թոռնուհու համար նվերներն արդեն ուղարկել են Բրեդի ծնողները՝ Բիլ և Ջեյն Փիթերը, իսկ Շայլոյի եղբայրներն ու քույրերը նրա համար պատրաստում են հատուկ տորթ:

Շայլոն իր նախորդ տարեդարձը տոնել է ինտերակտիվ խաղերի սենյակում:

«Ջոլիի բոլոր երեխաները, ինչպես նաև նրանց ընկերները, ներկա էին Շայլոյի ծննդյան երեկույթին, որտեղ նրանք մասնակցել են տարբեր քվեսթների, կերել պատվերով պատրաստված տոնական տորթեր և դիտել աճպարարի ներկայացումները: Բոլորը լավ տրամադրություն ունեին»,- հայտնել է ինսայդերը: