Դերասան Խոսրով Նալբանդյանի ընկերուհին՝ պարուհի Մարիամը, Ինստագրամի իր էջում հրապարակել է իր և սիրելիի ջերմ լուսանկարները։
«Իմ կարծիքով ավելացնելու բան չկա, նկարներն ամեն ինչի մասին պատմում են»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է պարուհին։
Նշենք նաև, որ Խոսրով Նալբանդյանը և նրա հայրը՝ դերասան Արթուր Նալբանդյանն, այլևս չեն նկարահանվում «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Նախագծում ևս նրանք հանդես էին գալիս հոր և որդու կերպարներով, նրանց մարմնավորած հերոսները, ըստ սցենարի, մահացան։
Իսկ Խոսրովի ընկերուհին՝ Մարիամը, սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի բաժնում, մասնագիտությամբ պարուհի և պարարվեստի ռեժիսոր է։