«Մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի». Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաները բանաստեղծությամբ շնորհավորել են Հաղթանակի տոնը

Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ և ընտանիքի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։

«Մայիսի 9, շնորհավոր Հաղթանակի օրը։ Այսօր հիշում ենք սարսափելի պատերազմում կռված և այն վերապրած մեր հարազատներին, հիշում ենք ընկածներին։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ընկերներ»,- տեսանյութին կից գրել է Գալկինը։

Տեսանյութի սկզբում Գալկինի և նրա կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի երեխաները՝ 6-ամյա երկվորյակներ Լիզան և Գարին, երգում ու հայրենասիրական ստեղծագործություններ են արտասանում։ Մասնավորապես, փոքրիկները ձեռք ձեռքի տված արտասանել են «Ես ուզում եմ, որ պատերազմ չլինի» բանաստեղծությունը:

Տեսանյութի վերջում փոքրիկներին է միանում նաև նրանց 71-ամյա մայրը, և նրանք երեքով երթով շարժվում են դեպի խոհանոց։