Բոբ Դիլանը նոր ալբոմ կթողարկի

Ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ Բոբ Դիլանը  ութ տարվա ընդմիջումից հետո երկրպագուներին կներկայացնի իր նոր՝ Rough and Rowdy Ways ալբոմը, որի  թողարկման ամսաթիվը նախատեսված է հունիսի 19-ին: Նշվում է, որ վերջին շաբաթներին Դիլանն արդեն երկու երգ է թողարկել նոր ալբոմից։
2012 թվականին նա թողակել էր ալբոմ, որը կազմված էր դասականների երգերի քավեր-տարբերակներից։

Բոբ Դիլանը  վերջին 50 տարվա ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն է։ Նրա հայտնի ստեղծագործությունների մեծ մասը գրվել են 1960-ականներին։ Նրա երգերից շատերը՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin»-ը ԱՄՆ-ում դարձել են քաղաքացիական իրավունքի պաշտպանության և հակապատերազմական շարժման հիմներն։
2016 թվականին Բոբ Դիլանը, վերջապես, արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար։