Կիսամերկ ու սեքսուալ․ Բրիթնի Սփիրսը ներկայացրել է Glory ալբոմի նոր շապիկը

38-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին ուրախացրել է անկեղծ լուսանկարով։ Փոփ արքայադուստրը ներկայացրել է Glory ալբոմի նոր շապիկը։
Ավելի վաղ պարզ դարձավ, որ  Glory ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականին, անսպասելիորեն գլխավորել է iTunes-ի երաժշտական հիթ շքերթը։
Սկզբում ձայնասկավառակը զբաղեցրել է հինգերորդ տեղը, սակայն ավելի ուշ փոփ ալբոմների շարքում բարձրացել է առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Մրայա Քերիի, Մադոննայի, Էդ Շիրանի ալբոմներից։
«Ցանկանո՞ւմ էիք նոր շապիկը։ Glory ալբոմը բարձրացավ առաջին հորիզոնական և մենք պետք է դա անեինք։ Առանց ձեզ ես չէի կարող հասնել դրան», -Բրիթնի Սթիրսը դիմել է երկրպագուներին ինստագրամյան էջում։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ օրեր առաջ պարզ դարձավ, որ 38-ամյա Բրիթնի Սփիրսը ցանկանում է երեխա ունենալ իր 26-ամյա սիրելի Սեմ Ասգարիից: Երգչուհին չի կարող դա անել այն պատճառով, որ տասը տարուց ավելի է, ինչ իր հայրը հանդիսանում է իր խնամակալն ու արգելում է երգչուհուն ամուսնանալ սիրեցյալի հետ։ Այս մասին լրագրողների հետ զույցում հայտնել էր ինսայդերը, ով երգչուհու մտերիմ ընկերներից է։