Վիկա Մարտիրոսյանի որդու 3-ամյակն իսկական հեքիաթ է եղել (տեսանյութեր, լուսանկարներ)

Վիկա Մարտիրոսյանի որդին՝ Լևոնը, երեկ դարձավ 3 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ ծնողները առավոտից անակնկալներ էին պատրաստել նրա համար:

Հրավիրելով փոքրիկի սիրած հերոսներին՝  նրանք իսկական տոն էին դարձրել օրն ու երջանկացրել Լևոնին:

Ինստագրամում հրապարակած տեսանյութերից երևում է, որ հերոսների հետ ոչ պակաս աշխույժ ու ուրախ պարում և ուրախանում էին նաև Վիկան, Նանուլը և հյուրերը:

Հետո՝ երեկոյան, ընկերներով և մտերիմներով շարունակել են խնջույքն ու ուրախացել: