Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն շնորհավորել էր բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ։
Երգչուհին և լատինամերիկյան հեռուստասերիալների սիրված դերասանուհին շնորհավորական գրառում է կատարել Ինստագրամի իր էջում, որին կից հրապարակել է իր կատարման տեսանյութը:
Օրեյրոն հատված է կատարել Нас ждет огонь смертельный ռուսերեն երգից։
«Շնորհավոր Հաղթանակ օրը: Խաղաղություն թող լինի ողջ աշխարհում: Սիրում եմ ձեզ»,- տեսանյութին կից գրել է Օրեյրոն ռուսերեն և իսպաներեն: