Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է. այս տարի այն չի կայանա

2020թ.-ին Կաննի կինոփառատոնը տեղի չի ունենա, այս մասին Variety-ին հայտնել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են մինչև հուլիսի 10-ը։

Այդ պատճառով էլ անգամ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։ Նշենք ,որ, կազմակերպիչներն ի սկզբանե հրաժարվել էին Կաննի կինոփառատոնը վիրտուալ անցկացնելու գաղափարից։

Միջոցառման համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի կսզբին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով նախապես ծրագրված օրերից (մայիսի 12-23) Կաննի կինոփառատոնի հետաձգման մասին հայտնի է դարձել դեռ մարտ ամսին։ Այդ ժամանակ կազմակերպիչները ծրագրում էին այն անցկացնել արդեն հունիսի վերջին։